|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի թաղամասերից մեկում ժամը 02,30-ի սահմաններում ծակել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել անվասայլակի մեջ դարսված անասնակեր խոտը։
Հունվարի լույս 22-ի գիշերն էլ նույն թաղում իր տան երկրորդ հարկից իջնելով՝ Մովսեսի բնակիչներից մեկը նկատել է անծանոթի, տագնապած հարցրել է՝ ո՞վ էս, անծանոթը փախուստի է դիմել։
Այս մասին ինձ հայտնեցին Մովսեսի բնակիչները, ովքեր այս դեպքերի կապակցությամբ դիմել են ոստիկանություն, մտադիր են իրենց ուժերով գյուղում գիշերային հերթապահություն սահմանել։
Ոսկան Սարգսյան
Լրագրող