կարևոր
4915 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-28 13:55
Հասարակություն

«Ճշմարտությունը աչքդ ծակել ա՞». Արմավիրի ՔՊ-ական քաղաքապետի վարքագիծն ու քաղաքացու պատասխանը

«Ճշմարտությունը աչքդ ծակել ա՞». Արմավիրի ՔՊ-ական քաղաքապետի վարքագիծն ու քաղաքացու պատասխանը

Քաղաքացի Քրիստինե Իրիցյանը ներկայացրել է իր և Արմավիրի քաղաքապետի երկխոսություն-միջադեպը՝ գրելով․

«Ոմն Վարշամ Սարգսյան ՔՊ ուսապարկը, որն այժմ զբաղեցնում է Արմավիրի քաղաքապետի պաշտոնը, երեկ հպարտորեն կիսվել էր իր հովանավոր նախարարի աննախադեպ ձեռքբերմամբ` թուրքական լաթերի ներքո ձեռքսեղմումների նկարներով, որին ի պատասխան մեկնաբանություն էի գրել, որ կարող է «ավելի հպարտությամբ» կիսվել մզկիթի սելֆիներով: Այս հպարտ էակը մեկնաբանությունը հեռացնելուց հետո, ինձ անձնական նամակով իր բարբաջանքներն է ուղարկում ու մի հատ էլ հորդորում, որ էլ չգրեմ իրեն, այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում նույն անձնական նամակով լայք էր մուրում ու խնդրում էր իր հրապարակումները հավանել, իսկ հիմա չափազանց նեղվում է, որ իր կիսված հրապարակումը իր ուզած մեկնաբանությանը չի արժանացել:

Ովքեր որ հրապարակային նյութեր կտեղադրեն ու այդ նյութերին մեկնաբանություններ թողնելու համար կփորձեն անձնական նամակով վիրավորանքներ հասցնել, անպայման առանց անդրադարձի չեն մնա:

«ՔՊ ժողովրդավարական բաստիոնի օրագիրը» շարքից»։