|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայի բանկերից մեկի տնօրենից գողացվել է Հովհաննես Այվազովսկու «Ծովի ափ. սայլով ու նավակով բնապատկեր» կտավը. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինների անանուն աղբյուր:
Տեղեկատվության համաձայն` գողին, որը 58-ամյա կին է, արդեն ձերբակալել են, սակայն 18 միլիոն արժողությամբ կտավն անհետ կորել է։
Պարզվում է` բանկիրն անցած տարի կտավը հանձնել է այդ կնոջը՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, սակայն վերջինս հավանաբար վաճառել է թանկարժեք կտավը: