կարևոր
3067 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-16 12:30
Քաղաքական

Հայաստանը իրավունք չունի որոշել Արցախի ճակատագիրը․ Արցախի տերը Արցախցիներն են․ Նաիրի Հոխիկյան

Հայաստանը իրավունք չունի որոշել Արցախի ճակատագիրը․ Արցախի տերը Արցախցիներն են․ Նաիրի Հոխիկյան

Արցախի ճակատագիրը 1988-ին որոշել են Արցախցիները, իսկ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Արցախի անվտանգության երաշխավորությունը։ Դա հաստատված է նաև ՀՀ անկախության հռչակագրով։

Հետևաբար․

Արցախ հանձնելու համար նախ Հայաստանը պետք է հրաժարվի իր Անկախության Հռչակագրից, փոխի Սահմանադրությունը և բազմաթիվ այլ արժեքներ։

Ու եթե նույնիսկ այդ ամենն անի, Հայաստանը իրավունք չունի որոշել Արցախի ճակատագիրը, քանի որ Արցախի տերը Արցախցիներն են, Արցախն ինքն է որոշել չլինել Ադրբեջանի կազմում, հետևաբար Նիկոլ չէ, Նիկոլի բոլոր նախնիներն էլ գան, չեն կարող Արցախի փոխարեն որոշում կայացնել։

Սիրելի Արցախցիներ, ձեզ ոչ ոք չի կարող հանձնել։ Պենդ կացեք, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

 

Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ