|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Ադրբեջանը պատրաստ է սկսել աշխատանքը Հայաստանի հետ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ Իվից Դադիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է haqqin.az-ը:
«Հայաստանի համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած աշխատանքային խմբի շրջանակում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Դադիչը այցով գտնվում է Բաքվում, հունիսի 3-ին նա կժամանի Երևան: