|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ Այս մասին Միլլերը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին»։
Մեթյու Միլլերը նաև հավելել է, որ ինչպես արդեն ասվել է Միացյալ Նահանգների կողմից, Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ժամանակը եկել է։
«Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով հասնել համաձայնության», - նշել է Պետքարտուղարությանը խոսնակը: