|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Միացյալ Նահանգները զգալի առաջընթաց է տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում, և մենք կոչ ենք անում նրանց պահպանել այս թափը, հիմնվել նախորդ բանակցությունների արդյունքների վրա և համաձայնության գալ»,- ասել է նա։
Միլլերն ընդգծել է, որ Վաշինգտոնը պաշտպանում է երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Մենք հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որքան շուտ՝ այնքան լավ»,- հավելել է նա։