|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Որպեսզի բանակցություններն առաջ ընթանան, կողմերի միջև պետք է լինի վստահություն, ինչը ենթադրում է հետաքննության մեխանիզմների տեղադրում. կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկա փուլին, ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Լավրովի այն հայտարարությանը, որ բանակցությունները շուտ չեն ավարտվի, և որ լավատեսության հիմքեր չկան, նա նշեց, որ եթե Ադրբեջանն ունի դիրքորոշում` «կա'մ ամեն ինչ, կա'մ ոչինչ», ապա բանակցություններում կլինի այդ «ոչինչ»-ը: Այդ դեպքում պետք չէ սպասել, որ առաջընթաց կլինի: «Քանի դեռ Բաքվի դիրոքորոշումը չի փոխվել, բանակցություններում առաջընթաց չի լինի»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է հարցին` կլինի՞, արդյոք, Ադրբեջանը ԵՏՄ կազմում, փոխարտգործնախարարը նշեց, որ նախ ԵՏՄ անդամ լինելը Ադրբեջանի համար կնշանակի պահպանել ԵՏՄ պայմանագրի այն դրույթը, որ ոչ միայն ԵՏՄ անդամ, այլև նույնիսկ դիտորդ պետությունը չպետք է որևէ քայլ անի ի վնաս ԵՏՄ անդամ պետության: Մինչդեռ այժմ Ադրբեջանն իր քայլերով շրջափակում է Հայաստանը, իրականացնում հայատյաց քաղաքականություն: