|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն է ստեղծվել. այս մասին Ադրբեջանում այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Trend-ը։
Նա նշել է, որ Ադրբեջանը ներկայում ձևավորում է իր կարծիքը խաղաղության համաձայնագրի նախագծի առնչությամբ Հայաստանի մեկնաբանությունների վերաբերյալ և մոտ ապագայում այն կներկայացնի Հայաստանին։
«Ադրբեջանն ու Թուրքիան կարծում են, որ տարածաշրջանի հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը քայլեր կձեռնարկի նույն ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։