|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հետկոնֆլիկտային շրջանում հիմնական ուղղություններից մեկը խաղաղության պայմանագրի գործընթացն է։ Թեև այս գործընթացը ինտենսիվ էր, սակայն հետագայում հայկական կողմի՝ բանակցությունները բոյկոտելու պատճառով մոտ 6 ամիս ընդմիջում եղավ», - ասել է նա։
Նա հիշեցրել է, որ մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում միջազգային միջնորդների անմիջական մասնակցությամբ, այնուհետև գործընթացը շարունակվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով։
«Առաջիկայում Վաշինգտոնում նոր ու հերթական հանդիպում է նախատեսված։ Դուք գիտեք, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկը ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է, հիմնարար սկզբունքները հռչակվել են Ադրբեջանի կողմից, խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը ներկայացրել է Ադրբեջանը։ Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության հասնելը՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն։ Պետք է պատրաստվի և ստորագրվի խաղաղության պայմանագիր և միջպետական հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Անհնար է կանխատեսել, թե որքան կտևի այս գործընթացը», - ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։