|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «անխուսափելի» է համարում Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարծում ենք՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է և փորձում ենք մեր կողմից գործադրել կառուցողական ջանքերր այդ նպատակին հասնելու համար: Բնականաբար, այդ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի միջազգային նորմեր և սկզբունքներ»,- ասել է Ալիևը:
Նա հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության շուրջ բանակցությունների անցկացումն ի վերջո երկարաժամկետ խաղաղություն կբերի Կովկասում: