|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո հակամարտություն չկա, բայց դե յուրե դեռ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր», -Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցող պանելային քննարկման ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։
«Լուծումը փաստաթղթի ստորագրումն ու հակամարտությունը դադարեցնելն է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։
Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։