|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կարծիքով` համայնքների խոշորացումը բավական հաջող ծրագիր է և ինքնանպատակ չէ դրա իրականացումը: «Այս ծրագիրն ուղղված է համայնքների խոշորացմանը, զարգացմանը, և մենք պետք է փորձենք այնպես անել, որ այս ծրագրին չխոչնդոտենք»,- ասաց մարզպետը:
Հարցին` եթե այդ ծրագիրը կիրառվի նաև իրենց մարզում` բնակիչներն ավելի շատ կո՞ղմ կլինեն, թե՞ դեմ, Սարգիս Սահակյանը պատասխանեց, որ դեռևս չի կարող ասել, և երբ նման ծրագիր լինի իրենց մարզում, այդ ժամանակ էլ պարզ կդառնա բնակիչների տրամադրվածությունը:
Yerkir.am-ի հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է համայնքների խոշորացումից հետո մարզերի խոշորացումը, Արագածոտնի մարզպետը պատասխանեց. «Դե, դա դեռ չկա ծրագրում, որ լինի, կիմանանք»: