|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 9-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի և Ձորակապ գյուղի գազասպառողների, ինչպես նաև «Անի-Մարալիկ», «Հայկ-Գոռ» ՍՊԸ-ների և «Դավթյան Գագիկ» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Քուչակ, Ծաղկահովիտ, Սադունց, Կանիաշիր գյուղերի գազասպառողների, ինչպես նաև «Գառնի Գասպարյան» ԱՁ-ի և «Անի-Թով» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրությունում: