|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց պողոտայի 47/2 շենքի և Եղիշե Թադևոսյան փողոցի առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի և Ծովագյուղ համայնքի մի հատվածի, իսկ ժամը 11.00-ից մինչև 13.00-ն՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի գազասապառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: