կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-05-13 09:47
Քաղաքական

Գործարար օմբուդսմենի կարիք կա. «ՀԺ»

Գործարար օմբուդսմենի կարիք կա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանում «գործարար օմբուդսմենի» ինստիտուտի հիմնման անհրաժեշտության մասին: Եվրոբանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նման ինստիտուտի հիմնման հնարավորության մասին է խոսել նաև ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

 

Սա առաջին անգամն է, որ նման մակարդակում հրապարկայնորեն քննարկվում է «գործարար օմբուդսմենի» ինստիտուտ հիմնելու հարցը: Առաջին անգամ նման ինստիտուտ հիմնելու անհրաժեշտության մասին հայտարարել է փոքր և միջին ձեռնարկությունների շահերի պաշտպանության գործում վերջին շրջանում շոշափելի հաջողություններ արձանագրած «ՓՄՁ ասոցացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը:

 

Վերջինս կարևորում է գործարարների և հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը պաշտպանելու հարցում մասնագիտացված օմբուդսմենի դերը: Երեկ մեզ հետ զրույցում նա կրկին պնդեց, որ դա անհրաժեշտություն է, սակայն ընդգծեց նաև օմբուդսմենի իրավական կարգավիճակի և լիազորությունների հարցը:

 

«Որպեսզի գործարար օմբուդսմենը կարողանա լիարժեք գործել և իրականացնել իր գործառույթները լիարժեքորեն, անհրաժեշտ է, որ այդ ինստիտուտը հիմնվի եվրոպական մոդելով, ըստ որի՝ օմբուդսմենը լինում է իրոք անկախ և ունենում ազդեցիկ լծակներ: Իսկ եթե պետք է այդ ինստիտուտը հիմնվի միայն ձևական կողմ ապահովելու համար, ապա դա բոլորովին անիմաստ է»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Ավագյանը»:

 

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: