|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ՌԴ Պենզայի շրջանում կին ամուսնուն տեսել է ծանոթ կնոջ տանը և հարվածել է եղանով՝ տուն չվերադառնալու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել Բեկովսկի շրջանում: 44-ամյա կինը գնացել է փնտրելու իր 37-ամյա ամուսնուն և նրան գտել ծանոթ կնոջ տանը:
Ամուսնու՝ տուն վերադառնալուց հրաժարվելուց հետո նրանց միջև վեճ է սկսվել, որի ընթացքում կինը մի քանի անգամ եղանով հարվածել է նրա դեմքին։
Մարմնական վնասվածքներով տուժածը դիմել է բժշկական օգնության։ Հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը խոստովանել է մեղքը։ Այժմ նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։