|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 4-ին, ժամը 19.10-ին, 1967 թ. ծնված Մարինե Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, իր ծանոթ Յուրին վարձով տուն առաջարկելու պատրվակով իրեն ուղեկցել է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շենքերից մեկը, որտեղ մուրճով մի քանի անգամ հարվածել է իր գլխին` պատճառել վնասվածքներ և իրենից պահանջել գումար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրին 1961 թ. ծնված Յուրի Խ.-ն է, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն: