|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Բարև Երևան» դաշինքի նախընտրական շտաբի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ դաշինքը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների՝ ապրիլի 7-ին մեկնարկող քարոզարշավը կսկսի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում (Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց) գտնվող փոքրիկ պուրակից։
Ըստ հաղորդագրության՝ այնտեղ, ժամը 15:00-ին «Բարև Երևան» դաշինքի ցուցակի անդամները մաքրելու ու ծաղկապատելու են տարածքը:
«Հիշեցման կարգով նշենք, որ այս պուրակում 2007թ.-ին քաղաքապետի թողտվությամբ պետք է ապօրինի կառուցապատում իրականացվեր, ինչը կանխվեց շրջակա շենքերի բնակիչների և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների համատեղ պայքարի արդյունքում. պատգամավորներ, ովքեր այժմ «Բարև Երևան» դաշինքի առաջատարներն են»,– ասվում է հաղորդագրությունում: