|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հունվարի 21-ին` քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը, սկսելու քարոզարշավը, եւ ով է լինելու նախընտրական շտաբի պետը: Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ քարոզարշավը կսկսեն կեսօրին` ժամը 12:00-ին, Ազատության հրապարակի շրջակայքից:
Խոսելով նախընտրական շտաբի մասին` նա հայտարարեց, որ իրենց շտաբը չի կրելու ձեւական, ուղղահայաց կառուցվածքը, որ շատերի մոտ է: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց նաեւ, որ կարեւոր չէ` կլինի շտաբի պետ, թե` համակարգող, շտաբի ընդհանրական, գաղափարական պետն ինքն է լինելու, նաեւ քարոզարշավի պատասխանատուն, բայց այսօր նիստ կանեն, իսկ արդեն կիրակի օրը` շտաբի պաշտոնական բացմանը, կհայտարարեն, թե ով է լինելու շտաբի պետը: «Մենք պետք է ունենանք շատ շարժունակ, նախաձեռնող քարոզարշավ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: