|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Քիչ առաջ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Ազատության հրապարակում քաղաքացիներին կոչ արեց միանալ իրեն և պայքարը շարունակելու մասին իրազեկման երթ անցկացնել քաղաքում: Քաղաքացիների մեծ մասը միացավ նրան: Սակայն, ոստիկանությունը թույլ չտվեց Ազատության հրապարակից դուրս գալ՝ փակելով ճանապարհը:
«Մենք որոշել ենք խաղաղ երթ անցկացնել Մաշտոցի պողոտա- Ամիրյան- Նալբանդյան- Թումանյան փողոցներով և քաղաքացիներին իրազեկել, որ մեր պայքարը շարունակվում է: Այժմ դրա կարիքն է առաջացել, իսկ մեր երթը ինքնաբուխ է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ երթի մասին չկա համապատասխան իրազեկում: Երկար բանակցություններն արդյունք չտվեցին:
Ի դեպ, Ազատության հրապարակում էր նաեւ Արշակ Սադոյանը: