|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Բարև, Երևան» դաշինքի 5-րդ համարը զբաղեցնող, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի ղեկավարն է:
Նախկին ՕԵԿ-ականը հայտարարել է, գրում է թերթը, որ ինքը «ճամբարափոխ» է եղել այն պատճառով, որ հասկացել է, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ նպատակներ ունի:
«Նպատակները նույնն են, օրինաց երկիր կառուցելու գաղափարն է որդեգրել «Ժառանգություն» կուսակցությունը: Րաֆֆին այսօր ուզում է, որ մենք բոլորով միասին կառուցենք օրենքի երկիր»,- նշել է Բաղդասարյանը:
Ըստ թերթի զրուցակցի՝ ինքն ՕԵԿ-ից դուրս է եկել այն ժամանակ, երբ հասկացել է, որ ՕԵԿ-ը «շեղվել» է իսկական ճանապարհից: Հիմա Բաղդասարյանը կփորձի օրինաց երկիր կառուցել «ժառանգաբար»: