Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։ Թվում էր, թե հարցը լուծված է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը հլու-հնազանդ կատարեց Փաշինյանի sms-խնդրանքը` հրաժարվեց մանդատից, Փաշինյանի կողմից ստացել է իր հնազանդության վարձքը և ամիսներ անց նշանակվել տնօրենի տեղապահ, որպեսզի ձևական մրցույթով էլ վերջնականապես նշանակվի տնօրեն:Սակայն պարզվում է` կրքեր են բորբոքվել այս պաշտոնի շուրջ։ Զեյնալյանից բացի, տնօրենի պաշտոնի համար առաջադրվել են նաև Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը և առողջապահության ոլորտի ակտիվ քննադատ, մասնագիտությամբ բժիշկ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը: Որոշ տեղեկություններով՝ նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախկին նախարար Արսեն Թորոսյանը փորձում են ազդեցություն գործել ընտրող հանձնաժողովի վրա և անցկացնել իրենց թեկնածուին` Նարեկ Վանեսյանին։
Նա 2018 թվականից զբաղեցնում էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավարի պաշտոնը, որտեղից աղմուկով ազատվեց՝ Բժշկական համալսարանի դասախոսների հետ հավաքի ժամանակ ցուցաբերած անհավասարակշիռ պահվածքի համար: Բացի այդ, նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի` Իջևանի ԲԿ տնօրենի պաշտոնում աշխատանքի տեղավորվելու համար գումար է պահանջել մի քաղաքացուց, իսկ ամենագլխավորը՝ քովիդի ժամանակ Արսեն Թորոսյանը նրան նշանակել էր առողջապահության կազմակերպիչ, Երևանի կարանտինային վայրերի ղեկավար:
Վանեսյանն այժմ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում` զբաղեցնում է ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։
Բանն այն է, որ թե՛ Թորոսյանը, թե՛ Ավանեսյանը մշտապես հակամարտության մեջ են գտնվել Նարեկ Զեյնալյանի հետ, ոը, հավակնելով նախարարի պաշտոնին, քննադատում էր թե՛ նախկին, թե՛ գործող նախարարներին։ Հատկապես Թորոսյանը լուրջ պատճառներ ունի Զեյնալյան խոչընդոտելու, քանի որ կարող են ջրի երես դուրս գալ քովիդի ժամանակ թույլ տրված չարաշահումները, քանի որ «Լուսավորիչն» ամենամեծ քովիդ-կլինիկան էր, և պետությունը հսկայական գումարներ է հատկացրել այդ ԲԿ-ին»։