|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինը դեռևս չի պատասխանել Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի նամակին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:
Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանի պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն իրենց տեղեկացրել է, որ այն ընդունվել է ՌԴ օմբուդսմենի կողմից և մոտ ժամանակներս նամակին պատասխան կտրվի:
Հիշեցնենք, որ երեկ Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել էր իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Նա խնդրել էր Լուկինին` ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև իրենց լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն: