|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հուլիսի վերջին անդրադարձել էինք ԱԱԾ-ին, որտեղ համակարգի նորանշանակ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը սկսել էր « մեծ չիստկա» իրականացնել և մեծաթիվ աշխատակիցների էր ազատել աշխատանքից: Մեզ ասացին, որ ազատումները ոչ միայն չեն դադարել, այլև զանգվածային բնույթ են կրում` ազատվողների թիվը եռապատկվել, անգամ քառապատկվել է։
Բանն այն է, որ Փաշինյանի «լյուբիմչիկ» Սիմոնյանը չնայած վերջին 4 տարին աշխատել է ԱԱԾ-ում և բոլորին ճանաչում էր, սակայն որոշել է հայտնաբերել ու համակարգից ազատել բոլոր «կասկածելիներին»: Նա հրահանգ է իջեցրել` փորփրել բոլորի կենսագրությունը, կապերը և հայտնաբերել բոլոր նրանց, ովքեր անգամ շատ հեռավոր կապեր ունեն նախկինների հետ:
Եվ սկսել են յուրաքանչյուր ԱԱԾ-ականի յոթ պորտը, ընկերական շրջապատը, հեռավոր ազգակցական կապերն ուսումնասիրել և առանց որևէ բացատրության հեռացնել համակարգից։ Մարդկանց աշխատանքային օրվա ավարտին կանչել են վերադասի մոտ, ասել, որ աշխատանքային վկայականը հանձնի ու գնա տուն` իրեն տեղափոխում են կադրերի ռեզերվ:
Ազատման պատճառների և նրանց հետագա ճակատագրի մասին, ըստ մեր աղբյուրի, ոչինչ չի ասվել, և աշխատակիցներն էլ չեն համարձակվել հետաքրքրվել՝ վախենալով, որ ավելորդ հետաքրքրասիրությունը կարող է փորձանք բերել գլխներին: Կարող են և՛ աշխատանքից զրկվել, և՛ հետապնդումների ենթարկվել։ Սիմոնյանը, բնականաբար, համակարգն «անցանկալիներից» մաքրազարդելու պրոցեսը համաձայնեցրել է Փաշինյանի հետ»։