|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՀՀԿ գրասենյակի մոտ ծաղկեփունջ դնելը, ինչը նրան, իհարկե, արգելվեց, ասաց. «Ի՞նչ է նշանակում` ծաղիկ է դնում, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք և գիտենք, որ ծաղկեպսակ դնում են հանգուցյալի վրա: Դա անկոռեկտության, անլրջության ու անտակտության բարձրագույն մակարդակն է, ես ի՞նչ ասեմ: Միգուցե իրականության զգացումը կորցրած... Չեմ ուզում էլի հիմա վիրավորեմ, իջնեմ նրա մակարդակին, ասեմ` մի երկու հատ էլ կաղամբ վերցրու, տար, դիր քո կուսակցության դիմաց: Չի կարելի նման բաներ անել: Կարծում եմ, որ հանրությունը Րաֆֆիի` նման անլուրջ, անպատասխանատու և ոչ կոռեկտ պահվածքին պատասխան կտա»: