կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-06 15:17
Քաղաքական

ԲՀԿ-ն դեռ սպասում է

ԲՀԿ-ն դեռ սպասում է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեռ վաղ է համարում խոսել սահմանադրական փոփոխությունների երկու տեքստ լինելու հավանականության մասին, թեև արդեն հնչեցվել են մտահոգություններ, թե ինչպես են լուծվելու հարցերը երկրի ներքին ու արտաքին անկայունության ժամանակ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կան մի քանի խնդիրներ, որոնց պետք է տրվեն մասնագիտական մեկնաբանություններ ու լուծումներ, որոնց հիմա վրա էլ քաղաքական որոշումներ կկայացվեն` մեկ տեքստ կլինի, թե երկու:

 

Այն հարցին, թե ո՞րն է այս պահի դրությամբ ԲՀԿ-ի դիրքորոշումը, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «ԲՀԿ դիրքորոշումն անփոփոխ է, բայց քանի որ հնչեցվել է, որ կարող է երկրորդ տեքստ լինել, դրանից կախված` կորդեգրեք, թե ինչ քայլեր ենք անելու»: