|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Էրդողանը չի ասում, որ Ղրիմը Թուրքիա է, բայց վաղը դա կասի․ ասել է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Եվգենի Սատանովսկին «Վզգլյադ» թերթին՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, թե իր երկիրը չի ճանաչում Ղրիմի «անեքսիան» Ռուսաստանի կողմից:
«Էրդողանը Ղրիմը համարում է թուրքական: Նա սպասում է Ռուսաստանի փլուզմանը այնպես, ինչպես Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքն էր սպասում ԽՍՀՄ-ի փլուզմանը»,- ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին:
Նրա խոսքով՝ «Էրդողանն ակտիվորեն կառուցում է Օսմանյան նոր Բարձր դուռը, և դա նրան հաջողվում է»: «Բավական է նայել այս տարվա հունիսի 15 –ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված Շուշիի հռչակագրին՝ դաշինքի մասին», - հիշեցրել է քաղաքագետը:
«Բայց այսօր Էրդողանը հստակ հայտարարություն արեց և ասաց, որ Ղրիմը Ռուսաստանը չէ: Նա դեռ չի ասում, որ Ղրիմը Թուրքիա է, բայց վաղը կասի»,- ամփոփել է Սատանովսկին: