Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Վերջերս ակտիվորեն քննարկվում էր հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը, մասնավորապես՝ Իսրայելում հայկական դեսպանատան բացումը:
Русарминфо-ն այդ կապակցությամբ զրուցել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկիի հետ, որի կարծիքով` Իսրայելում դեսպանատան բացմամբ Հայաստանը կարող է ընդօրինակել Իսրայելի փորձը բազմաթիվ բնագավառներում, միայն թե ոչ` հայրենադարձության ոլորտում, ինչպես կարծում են որոշ փորձագետներ:
«Հայաստանը հայրենադարձության հարցում սեփական փորձն ունի, իսրայելականը նրանց պետք չէ: Հայաստանին հենց նույն Սիրիայից հայերի ընդունելու համար իսրայելական փորձը պետք չեկավ: Երբ ստեղծվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, մեծ թվով հայեր վերադարձան հայրենիք, որոնք Ցեղասպանության տարիներին փախել էին Թուրքիայից… Այդ ժամանակ Իսրայել պետությունը քարտեզի վրա չկար, հետևաբար` չկար նաև հայրենադարձության փորձ»,- նշել է նա:
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի համար օգտակար կարող է լինել Հոլոքոստի միջազգային և հատկապես ԱՄՆ-ում ճանաչման փորձը: