|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երևանի կողմից մարդասիրական խումբ Սիրիա ուղարկելը տարբեր կերպ ընդունվեց աշխարհում: Վաշինգտոնը հայտարարեց, որ չի աջակցում Սիրիայում հայաստանյան առաքելությանը և այդ ուղղությամբ Երևանի ու Մոսկվայի համագործակցությանը:
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ ԱՄՆ-ը կօգտագործի ցանկացած հնարավորություն ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները փչացնելու համար, քանի, որ ըստ նրա, անկախ Սիրիայից, Ռուսաստան-Հայաստան ցանկացած հարաբերություն նյարդայնացնում է երկրին: Այդ մասին նա ասել է Русарминфо-ի հետ զրույցում:
Ըստ Սատանովսկիի` ամերիկացիները ցանկանում են Հայաստանն «օգտագործել» իրենց նպատակների համար և պետք է հասկանալ՝ ինչու է դա նրանց հարկավոր: «Եթե Հայաստանը Վաշինգտոնին պետք է՝ կապված ԱՄՆ-ում հայկական ազդեցիկ համայնքի և Անդրկովկասում իրավիճակի հետ, ԱՄՆ-ը հարաբերությունների որոշակի մակարդակ կպահպանի Հայաստանի հետ: Եթե ԱՄՆ-ին Հայաստանը պետք է որպես գործիք Ռուսաստանի դեմ քաղաքականության մեջ, դա կոչնչացնի Հայաստանը»,- ասել է վերլուծաբանը: