|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Պորտուգալիա պաշտոնական այցից առաջ օդանավակայանում մի շարք հայտարարություններով է հանդես եկել:
Ըստ Hurriyet-ի՝ հունիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հրաժարական կտա երեք նախարար:
Դավութօղլուն այդ մասին ասել է. «Մարտի 6-ին հրաժարական կտան արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ներքին գործերի նախարար Աֆղն Ալան և տրանսպորտի ու հաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը»:
Նա հայտնել է նաև, որ արդարադատության նախարար կնշանակվի Քենան Իփեքը, ներքին գործերի նախարար՝ Սեբահաթթին Օզթուրքը, տրանսպորտի ու հաղորդակցության նախարար՝ Ֆերուդին Բիլգինը: