|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոյեմբերի 15-ին` ժամը 02.01-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել և այրվում է, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սպիտակ հատվածի 89-րդ կմ-ում «Սիթրոեն» մակնիշի 35 VO 554 պ/հ (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1992թ.) ավոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.34-ին, մարվել՝ ժամը 02.36-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը, զոհեր և տուժածներ չկան: