|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ` ժամը 20.45-ին, Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Իրար են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 68 0S 923 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 62 ՍՕ 770 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը`«ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1974 թ. ծնված Հայսեր Կիրակոսյանը, ուղեւորներ` 1953 թ. ծնված Էլմիրա Աղաբեկյանը եւ Իզաբելլա Ավետիսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել` 21.15-ին: Ամբողջությամբ այրվել է Վանիկ Հարությունյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 62 ՍՕ 770 պետհամարանիշով ավտոմեքենան: