|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի մոտակայքում այրվել է «BMW-520» մակնիշի 05 ՕՏ 327 պետհամարանիշով ավտոմեքենան:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը, դեպքի վայր մեկնած հրշեջները մարել են հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և, բախվելով ծառին, շրջվել է ու բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածները՝ վարորդ, 1993 թվականին ծնված Սերյոժա Վարդանի և 1991 թվականին ծնված Ալիկ Սարիբեկի Մելքոնյանները, տեղափոխվել են Թալին քաղաքի հիվանդանոց, որտեղ մահացել են: