կարևոր
3523 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-20 13:28
Քաղաքական

Տպավորություն է, որ հատուկ այրվել են մահճակալները, որոնց վրա եղել են զինվորները, դրանց միջև հատվածը չի այրվել. Նորիկյան

Ազատ գյուղի զորամասի կացարանում մահացած զինծառայողների ծնողների կողմից կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը համապարփակ ներկայացվել է համապատասխան պաշտոնյաներին իրենց պահանջներ, վերջիններիս կողմից խոստացվել է ներկայացնել տեղեկատվության հանդիպման  հնարավորության մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց 15 զոհված զինծառայողներից 14-ի ծնողների պահերի պաշտպան Նորայր Նորիկյանը:

Նրա խոսքով, ծնողների խիստ անվստահությունը այս վարույթի նկատմամբ առկա է, այդ անվստահությունն ու կասկածանքը ծնվել է հունվարի 19-ից սկսած, երբ կառավարության նիստում իրավասու պաշտոնյաների կողմից:

«Ծնողները շատ հիմնավորված հարցեր են բարձրացնում: Ես ակնկալում եմ, որ այս գործով քննության առարկա դարձվեն հնարավոր բոլոր վարկածները: Օրինակ, սպանության վարկած, դիտավորությամբ կյանքից զրկելու վարկած, թունավորման վարկած, դիվերսիայի վարկած, եւ այլն: Եթե մենք համադրում ենք հրապարակված տեղեկությունները, ստանում ենք բացասական պատկեր: Եթե վերլուծում ենք կապիտանի կողմից հրապարակ բերված  ցուցմունքները, ակնհայտ է դառնում, որ հրդեհի  բռնկման պահից մինչեւ 15-20 րոպե  տեւողությամբ ժամանակահատվածը բավարար էր, որ զինծառայողները դուրս գային տարածքից: Բայց ակնհայտ է, որ զինվորները ոչ մի գործողություն չեն կատարել: Դա հնարավորություն է տալիս արձանագրելու, որն զինվորները պարզապես, կենդանի չեն եղել: Պետք է պատասխանել հետեւյալ հարցին. Հրդեհը հետեւանք է ինչ-որ հետքեր թաքցնելո՞ւ, թե՞ անփույթ գործընթաց է: Առկա տեղեկավությունը մեզ թույլ է տալիս չվստահելու ներկայացված վարկածին, որ երեխաները մահացել են հրդեհի պատճառով: Եթե երկու զինվորի հաջողվել է դուրս գալ տարածքից, ինչո՞ւ մյուս զինվորների համար դա հնարավոր չի եղել: Եթե ծխահարվել են, ապա հարց է առաջանում, ինչու՞ չեն ծխահարվել կենդանի մնացած զինվորները»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞վ կարող էր սպանել կամ թունավորել զինվորներին, Նորիկյանը պատասխանեց. «Ոչ մի վարկած հնարավոր չէ բացառել, պետք է տանել խորքային քննություն պարզելու, թե ինչ է կատարվել հրդեհից առաջ: Պետք է հրդեհից առաջ եղած պատկերը վերականգնել»:

Նորիկյանը տեղեկացրեց, որ մինչեւ ծնողների կողմից դեպքի վայր այցելելը բոլոր ծնողներից վերցվել են դեպքի նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածի վերաբերյալ գրավոր բացատրություններ, թե իրենք ինչ տեղեկատվության են տիրապետում:

«Այդ դեպքի հետ պայմանավորված այլ հանցագործությունների մասին են հայտնել ծնողները: Մեզ համար շատ կարեւոր է, թե վարույթն իրականացնող մարմինն ինչ վարքագիծ կդրսեւորի այդ հանգամանքների վերաբերյալ, որովհետեւ մեկից ավելի հանցագործությունների մասին ենք հայտնել: Դրանք վերաբերում են զինծառայողների ու սպաների միջեւ եղած տարաձայնություններին, սպաների միջեւ եղած հարաբերություններին, սպաների գործառույթներին, նրանց կողմից իրականացված ոչ օրինական քայլերին: Սպասենք քննությանը:

Մենք ծնողների հետ այցելել ենք դեպքի վայր, ուսումնասիրել ենք տեղանքը, վերարտադրել ենք կացարանի պատկերը եւ մեզ համար պարզել ենք շատ պարզ հանգամանքներ: Անզեն աչքով էլ տեսանելի կլինի, որ տպավորություն է, որ վառվել են մահճակալների եւ դրանց տակ գտնվող հատակը, իսկ մահճակալների միջեւ ընկած 60 սմ-անոց միջանցքները այրված չեն: Տպավորություն է, որ հատուկ այրվել են մահճակալները, որոնց վրա եղել են զինվորները: Հիմա հավաքվում են հիմնական միջնորդությունները, որոնք առաջիկա օրերին երկայացվելու են վարույթ իրականացնող մարմին»,-ասաց փաստաբանը:

Նա նաեւ հավելեց, որ փետրվարի 9-ին պաշտոնապես դիմել են  պաշտպանության նախարարինն եւ զինդատախազին՝ նշելով, որ անհրաժեշտ է կազմակերպել նրանց համատեղ հանդիպումը զոհված զինծառայողների ծնողների հետ. «Շատ մանրուքներ կան, շատ բարդ գործ է, բոլոր դետալները վերլուծվում են, դրանց վերաբերյալ կներկայացվեն հավելյալ տեղեկություններ.,-ասաց նա: