Միասին կարող ենք
կարևոր
775 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-01 00:13
Հասարակություն

ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը քաջատեղյակ է եղել Ազատի զինվորական կացարանի պայմաններից. բարձիթողի իրավիճակը հանգեցրեց ողբերգության. Նորիկյան

ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը քաջատեղյակ է եղել Ազատի զինվորական կացարանի պայմաններից. բարձիթողի իրավիճակը հանգեցրեց ողբերգության. Նորիկյան

Եվս մեկ անգամ հավաստվեց, որ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի  ղեկավար կազմն առնվազն քաջատեղյակ է եղել Ազատի զինվորական կացարանի պայմանների մասին, առկա թերությունները վերացնելուն ուղղված որևէ քայլ չի իրականացվել։ Այս մասին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստից հետո լրագրողներին ասել է տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

Ապրիլի 30-ին հարցաքննվել է դեպքի ժամանակ զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ղազարյանը։

«Նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներում և այսօր՝ դատարանում տված ցուցմունքներում բազմաթիվ  ուշագրավ  հանգամանքներ կային, բայց ինձ, որպես տուժողների լիազոր ներկայացուցիչ, հետաքրքրում էր իր ցուցմունքի այն հատվածը, որը վերաբերում էր այդ զինվորական կացարանի պայմաններին, չափորոշիչներին, անձնակազմի այնտեղ տեղավորելուն, դրա վերաբերյալ վերադաս հրամանատարության՝ ընդհուպ մինչև  ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիների իրազեկ լինելուն։

Ակնհայտ է՝ բարձիթողի իրավիճակը ինչպես այդ ժամանակահատավում, այնպես էլ  դրան նախորդող ժամանակահատվածում,  հանգեցերել է այս ողբերգական դեպքին»,- նշել է Նորիկյանը։