կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 18:30
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ի ցերեկը հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիսարևելյան` 5-10 մ/վրկ.:

 

Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև 5-ի ցերեկը, 6-8-ին աստիճանաբար կբարձրանա՝ ընդհանուր առմամբ 6-8 աստիճանով:

 

 Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը` փոփոխական ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ, 5-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: