Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանն այսօր կրկին հայտարարել է, որ Սոնան վերջին պահին դիտավորությամբ փորձել է խոչընդոտել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը։
Իհարկե, դեպքի տեսագրությունը բոլորին է հասանելի, իսկ նման հայտարարության բարոյական կողմը չքննարկենք, բայց դրանից տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ընկալմամբ՝ վրաերթի ենթարկված հանգուցյալն առերևույթ ահաբեկիչ էր, իսկ նրան վրաերթի են ենթարկել ահաբեկչական ակտը կանխելու նպատակով, գուցե նաև վերադասի ցուցումո՞վ…։
Ապա, ի՞նչ անզգույշ հանցանքի մասին է խոսքը, ստացվում է, որ տուժողի սպանության իրավաչափության պայմաններ պետք է քննարկվեն։ Սա ահազանգ է իրավապահ մարմիններին, քանի որ պաշտպանի՝ նման ընկալումը (իբրև Սոնան դիտավորյալ խոչընդոտել է շարասյան ընթացքը) գուցե դեպքի պահին ունեցել են նաև ավտոշարասյան մեքենաների մեջ գտնվող անձինք, հատկապես ղեկավար կազմը»: