կարևոր
2134 դիտում, 13 ժամ առաջ - 2025-08-01 17:44
Քաղաքական

Սկսվում է նոր պայքար Անդրկովկասում «միջին միջանցքի» համար

Սկսվում է նոր պայքար Անդրկովկասում «միջին միջանցքի» համար
Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւը հայտնել է՝ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնի հետ քննարկել է այսպես կոչված «միջին միջանցքի» զարգացման հարցերը եւ այդ երթուղով փոխադրումների հեռանկարները, ինչպես նաեւ «հեռահաղորդկցության, կիբեռանվտանգւոթյան, արհեստական ինտելեկտի, կադրերի պատրաստման եւ ամերիկյան ընկերությոնների հետ ապագա համագործակցության հարցերը»: Այս միջանցքը դիտարկվում է տարածաշրջանային ստրատեգների կողմից եւ որպես հավանական տեղական հաղորդակցության բեկում`շրջանցելով Ռուսաստանը հարավային ուղղությամբ։ Խոսքը Բաքվից Վրաստան եւ Թուրքիա Տրանսկասպյան առեւտրային երթուղու մասին է։

Տարօրինակությունն այստեղ այն է, որ այս նախագծի շուրջ շարունակվում են սուր քննարկումները, որոնք որոշ փորձագետներ փորձում են շեղել միայն «պոտենցիալ ապրանքաշրջանառության եւ առայժմ միայն չինական ապրանքների տարանցիկ փոխադրմն աներեւակայելի ծավալների» ուղղությամբ: Բայց ամեն ինչ, ի վերջո, հանգում է տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը` ակտիվ կապով Թուրքիա, որը ոչ միայն երթուղու վերջնակետն է։ Այս առնչությամբ թուրքական Sumhuriyet պարբերականը գրում է․ «տեղի ունեցող իրադարձությունները պետք է ընկալել Անդրկովկասում ԱՄՆ-ի ընդլայնվող քաղաքական եւ ռազմական ներկայության համատեքստում` նպատակ ունենալով նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունն այդ տարածաշրջանում»: Ընդ որում՝ նշվում է Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղության պայմանագրի բերելու, Վրաստանին գործընթացին միացնելու, Ռուսաստան-Իրան «երկյակի»մեջ մտնելու եւ չինական «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախագծի ուղղությունները կանգնեցնելու կամ փոխելու ԱՄՆ-ի մեծ ձգտումը։ Հիշեցնենք նաեւ՝ ԱՄՆ-ն չինական նախաձեռնությանը հակազդելու համար արդեն հայտարարել է «Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա տնտեսական միջանցք» նախագիծը հովանավորելու մասին:

Նշվում է նաեւ՝ Վաշինգտոնը նախատեսում է մոտ 100 տարով վարձակալել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջեանին կապող «Զանգեզուրի միջանցքը», ինչի մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը: Եվ եթե դատենք Նաբիեւի եւ Կարլոնի բանակցություններից, ապա «միջին միջանցքի» խնդիրն ընկալվում է որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն լուծված (Փաստաթղթում նախագիծը հայտնվում է որպես «Թրամփի կամուրջ»։ Հուշագիրը, իբր, նախատեսում է 42 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացում, որը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով)։ Այսպես, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին պնդում է․ «Վաշինգտոնը նախատեսում է օգտագործել «Զնգեզուրի միջանցքը» Մոսկվայի եւ Թեհրանի ցամաքային շրջափակման ստեղծման համար, Ուկրաինան փոխարինել Կովկասով` որպես Ռուսաստանի եւ Իրանի վրա միաժամանակյա ճնշում գործադրելու նոր ճակատ»։ Այս կապակցությամբ Արեւմուտքը սահմանել է լոգիստիկայի եւ սահմանների հատման շուրջ 40 նախաձեռնություն, ինչպես նաեւ «փափուկ կապակցվածության» յոթ գործողություն (իրավական, նորմատիվ, քաղաքական, ինստիտուցիոնալ): Արդեն հայտարարվել են 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Միջին Ասիայում եւ Թուրքիայում տրանսպորտային եւ լոգիստիկ նախագծերի զարգացման համար: ԵՄ-ն խոստացել է 2021-2027-ականներին Կենտրոնական Ասիայի տրանսպորտային համակարգերի բարելավման համար ծախսել մինչեւ 300 մլրդ երո տարբեր ներդրումներ:

Ի դեպ, պատահական չէ, որ վերջերս Ալիեւն ավելի ու ավելի հաճախ է սկսել հիշատակել «անվտանգություն» բառը` ուղղակիորեն ակնարկելով, որ «միջին միջանցքը» ներկայիս պայմաններում Ասիայից ԵՄ եւ հակառակ ուղղությամբ ապրանքների գրեթե ամենահուսալի ճանապարհն է։ Փորձելով խաղալ հավաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի հակասությունների վրա` նա սկսեց աստիճանաբար ավելացնել Ռուսաստանի եւ նրա հետ կապված ինտեգրացիոն միավորումների քննադատությունը` չգիտես ինչու չվախենալով հայտնվել կոտրած տաշտակի առջեւ։ Բայց Բաքվի համար նման սցենարը վտանգավոր է` կապված ավերիչ հետեւանքներով ուրիշի խաղի մեջ ներքաշվելու հեռանկարի հետ։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի