|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով գործի են լծվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները. հայտնում է Gercekgundem-ը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 1915 թվականի մասին հայերին ուղղված ցավակցական ուղերձից հետո քաղաքացիական հասարակության կառույցները սկսել են քայլեր ձեռնարկել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Հայաստանի և Թուրքիայի 8 ՀԿ-ների կողմից ծրագրերի իրականացման համար դրամաշնորհներ կիրականացվեն: Նպատակը երկու երկրների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը աջակցելն է, տնտեսական և գործարար, կրթական և մշակութային կապերի ստեղծելը, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվությունը առանց աղավաղելու երկու կողմերին հասանելի դարձնելը:
Նշենք, որ 200 հազար եվրո կազմող դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորելու է 20 տարբեր ծրագիր՝ յուրաքանչյուրը 5-30 հազար եվրո արժողությամբ։