|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Մայիսի 18-ին Երևանի Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի հեծանվամարաթոն, որը կանցնի քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներով ու կավարտվի դարձյալ Շահումյանի հրապարակում:
Միջոցառմանը կարող են մասնակցել հեծանիվ ունեցող բոլոր ցանկացողները: Իսկ հեծանիվ չունեցողներին այն կտրամադրի սիրողական հեծանվային սպորտի ֆեդերացիան:
Մինչ այդ՝ մայիսի 8-ից, մեկնարկում է «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» կարգախոսով տեղեկատվական քարոզարշավը: «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի հիմնական նպատակն է տարբեր նախաձեռնությունների միջոցով խթանել առողջ ապրելակերպը:
Երևանի քաղաքապետի խորհրդական Սամվել Մերթարջյանն այսօր ասել է, որ հեծանվային տրանսպորտի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, և Երևանի քաղաքապետարանը ոլորտի մի շարք կազմակերպությունների հետ հեծանվային մշակույթի զարգացման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել:
«Կանաչաստան» ՀԿ-ի հետ ստեղծվել են առաջին հեծանվուղին և հեծանվային կանգառները:
Այժմ էլ հեծանվային սպորտի սիրողական մարզիկների ու ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կազմվել է աշխատանքային խումբ, որը մշակել է հեծանվային երկրորդ ճանապարհը: Ընթանում են նախագծի նախապատրաստական աշխատանքները:
Հեծանվուղին ներառվելու է փողոցային երթևեկության մեջ` հետագայում դեպի այլ ուղղություններ ընդլայնվելու հեռանկարով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: