|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ վարչապետի հրաժարականին: Նրա համոզմամբ` դա Հովիկ Աբրահամյանի որոշումն է եղել, և ելույթում նա հստակ տվել է հրաժարականի պատճառներն ու մեկնաբանությունները, նշել, որ տնտեսության աճի այն տեմպերը, որոնք կան, իրեն չեն գոհացնում:
Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ՝ երկու տարվա ընթացքում Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի խնայել, աշխատել է բարեփոխումներ իրականացնել, մի մասը ստացվել է իրագործել, մի մասն էլ ընթացքի մեջ էր: Սակայն, ըստ նրա, աշխարհաքաղաքական, ռազմական մարտահրավերներն ու հասարակության բևեռացման խորացումը և բարեփոխումների տեմպերը չէին բավարարում Հովիկ Աբրահամյանին, ով իր մեջ ուժ գտավ հրաժարականի դիմում ներկայացնելու և նոր ձևավորվող կառավարությանը օժանդակելու համար: Հասարակությունը պահանջում էր փոփոխություններ և հապաղելու ժամանակ չկար:
«Ոչ բոլորի մոտ կա այդ ուժը՝ կամովին վարչապետի պաշտոնից հրաժարվելու: Պաշտոնից հրաժարվելը բացառապես Հովիկ Աբրահամյանի որոշումն է եղել, նա մտել է նախագահի մոտ այդ առաջարկությամբ: Ինձ համար նրա հրաժարականը անակնկալ էր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: