|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մնում է այն կարծիքին, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել: Այս կարծիքը նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին` Գագիկ Ծառուկյանը կմնա՞ քաղաքական դաշտում, թե՞ ոչ:
Դիտարկմանը, թե հասարակության լայն շերտերի շրջանում կարծիք կա, որ ժողովրդին թալանելու գործում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի անունն է հաճախ շոշափվում, Բաղդասարյանն արձագանքեց, որ չի կարելի նման գնահատականներ տալ: «Այ, տեսնո՞ւմ եք` ինչ գնահատականներ եք տալիս, ասում եք` ժողովրդի մեծամասնությունը... Դե որ ժողովրդի այդ կարծիքները կարողանում եք լավ մոնիտորինգ անել` ընդհանուր իրավիճակի հետ կապված... Ժողովրդի մեծամասնությունը հարաբերական երևույթ է: Բնականաբար, այս փոքր երկրում կարող են հազարավոր կարծիքներ և գնահատականներ լինել չկամության, նախանձի, խանդի հողի վրա: Ամենավատ երևույթն այն է, որ մենք քաղաքական պայքարը տանում եք դեպի անձնական դաշտ և բավական շեղումներ ենք տալիս այդ պայքարում»,- եզրափակեց պատգամավորը: