|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության նիստից հետո լրագրողները արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանին հարց ուղղեցին նախագահի ելույթի այն հատվածի մասին, որում նա ներողություն է խնդրում լրագրողներից` խնդրելով մոռանալ Սարի թաղում քաղաքացիական հագուստով անձանց բռնություններն իրենց հանդեպ:
Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ դա նախագահի ուղերձն էր` ուղղված հասարակության կոնկրետ խմբի` լրագրողներին, և այդ ուղերձը, օրենքի տեսանկյունից, գնահատման ենթակա չէ:
«Իրավական առումով` հարցերի քննությունը պետք է տարանջատել նախագահի խոսքից և ուղերձից: Բնականաբար, իրավապահ մարմինները կրում են որոշակի պարտականություններ և կտան որոշակի իրավական գնահատականներ: Իսկ նախագահի խոսքը ուղերձ էր հասարակության որոշակի խավին»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ չի կարող մեկնաբանել նախագահի խոսքը, և որ նախագահի խոսքում որևէ իրավական խախտում չի եղել: