|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով ՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը ՀՀԿ-ի խորհրդի նիստի ժամանակ կոչ էր այն մասին, թե Գագիկ Ծառուկյանը չունի համապատասխան ռեսուրս` քաղաքականությամբ զբաղվելու համար: «Նա կոչ է անում, որ` պարո'ն Ծառուկյան, Դուք չունեք քաղաքական գործչի համապատասխան ռեսուրս: Քաղաքականությամբ զբաղվելը Ձեր բանը չէ»,- նշեց պատգամավորը:
Գագիկ Ծառուկյնաի հանդեպ ճնշումների առկայության մասին Մանվել Բադեյանի դիտարկումը հետևյալն է. «Քաղաքական ճնշում կա, իհարկե, ոչ միայն իշխանությունների կողմից, այլ նաեւ նրա կուսակցության ներսում նույնպես ճնշումներ կան: Քաղաքական գործիչը չի կարող ճնշումներից զերծ մնալ»: Պատգամավորը չբացառեց, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ճնշումներն ուղղված են նրան քաղաքականությունից հեռացնելուն: