|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ «ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվողների թվում է ոստիկանության Բերդի բաժնի պետ, մայոր Արթուր Լոբյանը։
Մտածում էի, թե Լոբյանը հասարակական կարգի պահպանության գործում ի՞նչ հաջողություների է հասել, որ պարգևատրվել է:
Տավուշի մարզի բնակիչները համոզված են, որ նա պարգևատրվել է Նիկոլ Փաշինյանը այցը լուսաբանող լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպոոցի տարածքից զոռով, բռնությամբ հեռացնելու «օպերացիային» մասնակցելու համար։
Արթուր Լոբյան, սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակիչ ես, Արծվաբերդը 44-օրյա պատերազմում 12 զոհ է տվել։
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ ինքը կարող էր տարածքները հանձնել առանց պատերազմի, նույն վիճակը կլիներ, սակայն առանց զոհերի։
Քո 12 համագյուղացիները և մոտ 5 հազար հայորդիներ զոհվել են, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել առանց զոհերի հողերը հանձնել, հանձնել է տարօրինակ պատերազմով և թաքուն կապիտուլյացիայով։
Դու Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի լրագրողին դպրոցից հեռացնելուն մասնակցելու, լրագրողի մասնագիտական պարտքը կատարելուն խանգարելու համար մեդալի ես արժանացել։
Ինչպե՞ս ես կրելու այդ մեդալը, հպարտությա՞մբ»։