|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե Հայաստանում տեղի ունեցած ԵԱՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ խիստ «էկզոտիկ» պահ է «արձանագրվել»՝ «դուզ» խոսքը հումորով ասելու վարպետ Լուկաշենկոյի կատարմամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ հանդիպման վայրն ու օրը, որոշվել է ևս մեկ արտահերթ նիստ անցկացնել՝ հստակեցնելու՝ ով է լինելու Տիգրան Սարգսյանի փոխարինողը ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնում, ու նաև որոշ օրենսդրական նախաձեռնություններ վերջնական տեսքի բերել:
Որոշվել է` դեկտեմբերի 20-ին, Սանկտ-Պետերբուրգում, սակայն Վլադիմիր Պուտինն ասել է` այդ օրը КГБ-ի տոնն է, ես պետք է պարգևներ հանձնեմ, հետո հավելել, որ դեկտեմբերի 19-ին կհանձնի, այսինքն՝ կմասնակցի նիստին:
Նիկոլ Փաշինյանը «Պապից ավելի կաթոլիկ» է եղել, առարկելով, թե Հայաստանում նույնպես տոնը տոնվելու է, և ինքը նույնպես պետք է պարգևներ հանձնի: Լուկաշենկոն ասել է. «Էլ ի՞նչ КГБ, ЦРУ»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։