|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ասում են, թե «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավորների մեծ մասի համակրանքը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ Արփինե Հովհաննիսյանի կողմն է: Քայլարածները խուլ, ծպտված դժգոհություն ունեն իրենց գործընկերոջ մի շարք, այդ թվում և պսևդոհայրենասիրական, հեղափոխական ճառերի ու բուն գործողությունների միջև առկա հակասություններից:
Բանն այն է, որ «Իմ քայլի» կարկառուն ներկայացուցչի` ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի, Ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի` Անդրանիկ Քոչարյանի եղբոր որդին` Արսեն Քոչարյանը, երեք ամիս առաջ գրին քարտով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ:
«Հեղափոխության ամենահայտնի շահառուներից մեկի եղբոր տղան նոր Հայաստանից արտագաղթել է ԱՄՆ։ Նորմա՞լ է: Իսկ նրա հորեղբայրը պետք է ուսումնասիրի ապրիլյան դեպքերը»,- բուռն ու զայրալից բողոքում էին իմքայլականները»,-գրում է թերթը։