|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հանրապետականն այսօր հավաքվելու է նախագահականում` քննարկելու մի շարք կարևոր խնդիրներ: Ըստ նրա` հանդիպման հիմնական նպատակը սահմանադրական փոփոխությունների կենսագործման մասին խոսելն է, որի ընթացքում, ըստ ՀՀԿ-ականի, անդրադարձ կարվի նաև ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը:
Բաղդասարյանը նշեց, որ ամբողջությամբ ծանոթ չէ նախագահի ելույթի տեքստին, բայց կխոսվի նաև նոր Սահմանադրության կենսագործման մասին:
Հարցին, թե որոշակիությո՞ւն է տրվելու համագործակցության ձևաչափին և այլ հարցերի, նա պատասխանեց, որ որևէ բան չի բացառում: