|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մասիս քաղաքում տեղի ունեցած դեպքերին, նշեց, որ երիտասարդներ են, տաքարյուն են և կարող է նաև նման դեպքեր պատահել:
Հարցին` մտավախություն չունե՞ն, որ նման դեպքերը շարունակական լինեն, որովհետև ռեյտինգային ընտրակարգը նաև ներկուսակցական պայքար է, նա արձագանքեց. «Այո, կա նման մտավախություն: Կոնկրետ երեկվա դեպքով իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են»:
«Բավականին մեծածավալ թվով աշխատողներ կան շտաբներում, բնականաբար, վերահսկողությունը կարող է մի փոքր դուրս գալ իր հունից, բայց ամեն դեպքում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման դեպքեր այլևս տեղի չունենան»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք կարող են հասնել այն բանին, որ լինի քաղաքակիրթ քարոզարշավ:
Նա վերջում նշեց, որ նմանատիպ միջադեպերն իրենք դատապարտում են:
Հիշեցնենք, որ երեկ միջադեպ է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքում: Նախընտրական կրքերն այնքան են թեժացել, որ ծեծկռտուք է սկսվել հանրապետական թեկնածուների թիմակիցների միջև: